Էգեմեն Բաղըշ. ««Եվրատեսիլից» դուրս գալու փոխարեն թող դուրս գան Արցախից»
Ընդունելով Բաքվում կայանալիք «Եվրատեսիլում» Թուրքիայի ներկայացուցիչ Ջան Բոնոմոյին՝ Թուրքիայի Եվրամիության անդամակցության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշն անդրադարձել է նաև «Եվրատեսիլից» հրաժարվելու Հայաստանի որոշմանը:
Հակահայ կեցվածք որդեգրած թուրք նախարարը, որը հայտնի է նաև Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ իր անսասան կեցվածքով, այս անգամ հայտարարել է.
–Մենք նախընտրում ենք, որպեսզի Հայաստանը «Եվրատեսիլից» դուրս գալու փոխարեն դուրս գա Արցախից։
Թուրք պաշտոնյան խոսել է նաև մրցույթի անցկացման վայրից.
–Ադրբեջանն այդ իրավունքը վաստակել է: Այն ժողովրդավարական արժեքները հարգող երկիր է։ Ի վերջո, ՄԱԿ-ի անդամ է և հարգանք է ցուցաբերում միջազգային օրենքների և հանրության նկատմամբ։